Իրանցի դիվանագետ Հեքմաթոլլահ Ղորբանիին աշխատանքից ազատել են` մեղադրելով Ռիո դե Ժանեյրոյի լողավազաններից մեկում անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ:
51-ամյա Ղորբանիին բռնել էր Բրազիլիայի ոստիկանությունը, սակայն հետո բաց էր թողել եւ արտաքսել Իրան, քանի որ Ղորբանին դիվանագիտական անձեռնմխելիություն ուներ:
Իրանի ԱԳՆ-ն միջադեպի սեփական հետաքննությունն է անցկացրել, ինչից հետո ԱԳՆ-ի աշխատակիցը հեռացվել է աշխատանքից «մահմեդական բարոյականության համար անընդունելի եւ գործող վարչական նորմերին հակասող վարքի համար», - հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ բրազիլական իշխանությունները Իրանից բացատրություն էին պահանջել իրանցի դիվանագետի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ: Ինչպես հաղորդել են բրազիլական լրատվամիջոցները, դիվանագետը ոտնձգություններ է կատարել 9-15 տարեկան աղջիկների հանդեպ` մասնավոր ակումբներից մեկի լողավազանում: Աղջիկների բարկացած ծնողները քիչ է մնացել Լինչի դատաստանի ենթարկեն իրանցուն:
Բրազիլիայում Իրանի դեպանատան ներկայացուցիչները հայտարարել են, որ երեխաների սեռական չարաշահման մասին մեղադրանքները մշակութային տարբերությունների արգասիք են:




























