Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ գտնվող 4 հարկանի շենքում անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` մայիսի 22-ի առավոտյան Սաքըզաղաջը փողոցում գտնվող 4 հարկանի շենքում բռնկված հրդեհը սկսել է տարածվել հարեւանությամբ գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցու պատի մի հատվածը, սակայն հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը:




























