Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շահին Մուսթաֆաևը և Ալեքսանդր Նովակը Բաքվում քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների վիճակն ու զարգացման հեռանկարները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։

Ինչպես հայտնել են Ադրբեջանի կառավարությունից, կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում։

Հանդիպումը նվիրված էր Բաքվի և Մոսկվայի միջև ընթացիկ փոխգործակցությանը, ինչպես նաև նշված ուղղություններում տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին։