Մայիսի 21-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության ծառայողները Մալաթիա տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 32-ամյա մի կնոջ, որը մայիսի 18-ից հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մայիսի 21-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցից բերման են ենթարկել 34-ամյա Սուրեն Պետրոսյանին, որը ապրիլի 23-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր յուրացման կամ վատնման մեղադրանքով:



























