Կրեմլը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին, որը կանցկացվի Չինաստանում։ Այս մասին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է «Вести» հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեցեկացնում է «Коммерсантъ»-ը։
Ըստ նրա, գագաթնաժողովը կարող է հնարավորություն դառնալ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ՝ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հանդիպման համար։ Ընդ որում, երկկողմ կամ եռակողմ բանակցությունների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան։
«Սա երեք պետությունների ղեկավարների համար գագաթնաժողովի շրջանակում հանդիպելու լավ հնարավորություն կլինի», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, Պուտինն ու Սի Ծինփինն արդեն պայմանավորվել են Չինաստանում հանդիպելու մասին, հավելել է Պեսկովը։ Հնարավոր բանակցությունների ձևաչափի վերաբերյալ այլ մանրամասներ նա չի հայտնել։
Ինչ վերաբերում է G20 գագաթնաժողովին, որը կանցկացվի Մայամիում, ապա դրան Պուտինի մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չի ընդունվել։ Պեսկովը նշել է, որ հնարավոր այցի հարցը քննարկելիս հաշվի կառնվեն բոլոր հանգամանքները։





























