Մայիսի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Շկոդա»  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Եղեգնաձոր ճանապարհի 79-րդ կմ-ին բախվել է «ՄԱԶ 5549» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ բախման ետեւանքով «Շկոդա»-ն հրդեհվել է, իսկ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Մայիսի 21-ին, ժամը 12.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս  է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել. ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: