ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խնդրել է նվազեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ինտենսիվությունը։

«Սա հետաքրքիր խնդիր է։ Ես խոսել եմ նախագահ Զելենսկու հետ, ասել եմ, որ նա պետք է ավելի քիչ հարվածի նավթավերամշակման գործարաններին», - ասել է Թրամփը Իլինոյս նահանգում լրագրողներին։

Թրամփի խոսքով՝ Զելենսկին պատասխանել է, որ «հավանաբար, մենք այդպես էլ կանենք»։

ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե երբ է կայացել այս թեմայով իրենց զրույցը։ Նա կրկին կարծիք է հայտնել, որ հենց այդ հարվածներն են, այլ ոչ թե Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, աշխարհում դիզելային վառելիքի պակասի պատճառ դառնում։