Երկուշաբթի առավոտյան նավթի գներն աճում են։ Պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո առաջացած այն մտավախություններն են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումների վերականգնումը կարող է էլ ավելի ձգձգվել։
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները թանկացել են 2,94 դոլարով (2,82%)՝ մեկ բարելի համար հասնելով 107,26 դոլարի։ Նախորդ ուրբաթ այս պայմանագրերի գինը նվազել էր 2,28 դոլարով (2,14%)՝ հասնելով 104,32 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում «WTI» տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 1,71 դոլարով (1,85%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 94,12 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքը նվազել էր 2,20 դոլարով (2,33%)՝ հասնելով 92,41 դոլարի։





























