Սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 173 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Դ․-ն իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ, հաղորդում է Shamshyan.com—ը։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը՝ Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Համլետ Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



























