Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը դարձել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ: Այդկերպ երկրի նորագույն պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը կուսակցական ղեկավար ունեցավ:

Մոսկվայի Արեւմտյան վարչական  շրջանի Ռամենկի թաղամասի  «Կոմպաս»  մասնաճյուղի քարտուղար Լիդյա Ալյոշինան մայիսի 22-ի հավաքին Մեդվեդեւին կուսակցական տոմս է հանձնել, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»: 

Հիշեցնենք, որ վարչապետը նախօրեին կուսակցությունում  ընդգրկվելու հայտ էր ներկայացրել:

Կուսակցության համագումարը տեղի կունենա մայիսի 26-ին` Մանեժում, եդինառոսներն ակնկալում են շուրջ 2 հազար մարդու մասնակցություն: Կուսակցության նոր նախագահ Մեդվեդեւի ընտրվելու հարցը համագումարում գլխավորը կլինի: