2027 թվականին ռազմական գործողությունները ֆինանսավորելու համար Ուկրաինային 175 միլիարդ դոլար է պետք։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ռոման Երմոլիչևը։

«Ռիսկ կա, որ մեր միջոցները չեն բավարարի։ Պաշտպանության նախարարը նշում է, որ պատերազմի ծախսերը պետք է կազմեն 175 միլիարդ դոլար, մինչդեռ բյուջեում նախատեսված է ընդամենը 100 միլիարդ գրիվնա (22.17 միլիարդ դոլար)», — «Centre for Economic Strategy» YouTube-յան ալիքին տված հարցազրույցում ասել է նա։

Առաջացած ֆինանսական ճեղքվածքը ծածկելու նպատակով պաշտոնյան հույսը դնում է արտասահմանյան գործընկերների աջակցության վրա։

Սեփական ծախսերը հոգալու թեմայով ավելի վերջերս ելույթ էր ունեցել նաև երկրի վարչապետ Սերգեյ Կորեցկին՝ նշելով, որ Ուկրաինան սեփական միջոցներով ի վիճակի է հոգալ պետական ծախսերի՝ ներառյալ ռազմական ու սոցիալական ոլորտների հատկացումների միայն մեկ երրորդը։