Հոկտեմբերի 6-10-ը Անդորրա լա Վելլա (Անդորրայի Իշխանապետություն) քաղաքում տեղի կունենա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։

Այդ աշխատանքներին մասնակցելու համար Անդորրա լա Վելլա կգործուղվի ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատվիրակության անդամներ Մարիա Կարապետյանը (ՔՊ), Տիգրան Աբրահամյանը («Ուժեղ Հայաստան»), Լիլիթ Մինասյանը (ՔՊ), Լիլիթ Գալստյանը («Հայաստան»), ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Արաքս Հասրաթյանը։