Այս պահին մենք Եվրոպայի խորհրդի պառլամենտի դիմաց ենք, այստեղ դուք տեսնում եք Հայաստանի դրոշը, մենք այսօր ներկայացնելու ենք Հայաստանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և այսօր քննարկվելու է Հայաստանի հետ կապված կարևոր հարցեր, այն է՝ ընտրություններում արձանագրված խախտումները։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նրա կողքին է նաև ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

«Այո, այստեղ հենց Եվրոպական խորհրդի պառլամենտի շենքի դիմաց հայկական խաչքար է  տեղադրված, որը Եվրոպայի խորհրդի անդամ ազգերի մեջ հազվագյուտ բան է, որ հենց շենքի դիմաց մեր ազգային և կրոնական ժառանգության հուշարձան ունենք։

Սիրելի հայրենակիցներ, օրվա ընթացքում մենք տեղյակ կպահենք ձեզ, թե ինչ է տեղի ունենում, ինչ պրոցեսեր և ինչ է քննարկվում այսօր այստեղ: Առաջ, Աստված»,– հավելել է նա։