Սեպտեմբերի 29-ին Հայաստանի մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրևներ և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ հարավ-արևմտյան քամու ուժգնությունը կհասնի 20-23 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։ Ինչպես Հայպետհիդրոմետից հայտնել են NEWS.am-ին, Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վ-ի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +22+24։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+18,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+17,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +19+21,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +12+17, 

Լոռիում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +14+17,

Տավուշում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +18+22,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+23,

Արարատում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+25, 

Արմավիրում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +22+25, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+25,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +24+28,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +17+22։