Իրանը բողոք է ներկայացրել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO)՝ իրանական ավիաընկերությունների թռիչքների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած սահմանափակումների դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Աբուզար Շիրուդին։

«Օրինական իրավունքների պաշտպանության և ԱՄՆ-ի կողմից սահմանված ապօրինի սահմանափակումներին հակազդելու նպատակով պատրաստվել և ICAO է ուղարկվել Իրանի բողոքագիրը»,- IRNA գործակալությանը հայտնել է Շիրուդին։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը սպառնացել էր, որ սեպտեմբերի 23-ից իրանական ավիաընկերություններն այլևս չեն կարողանա թռիչքներ իրականացնել, և պատժամիջոցների պատճառով նրանց վերգետնյա սպասարկման ծառայություններ չեն մատուցվի։