Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել «Սրբազան պաշտպանության» շաբաթվա առթիվ։

Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, իր ուղերձում Մոջթաբա Խամենեին անդրադարձել է Իրանից հարավ գտնվող ծովերում ԱՄՆ-ի և օտարերկրյա այլ ուժերի գործունեությանը։

Նրա խոսքով՝ նախկինում Իրանի հարավային ծովերը «թշնամական ուժերի խաղահրապարակն էին»։

Խամենեին նշել է, որ Հորմուզի նեղուցը պաշտպանող ուժերի հարվածներից հետո օտարերկրյա զորքերը չեն համարձակվում առաջանալ Արաբական ծովից այն կողմ։

«Ամեն անգամ, երբ նրանք գնացել են նման ռիսկի, իրենք են վնասներ կրել։ Շուտով կգա այն օրը, երբ Արաբական ծովը նույնպես կմաքրվի նրանցից»,- ընդգծել է Իրանի գերագույն առաջնորդը։