Ադրբեջանի աղվանա-ուդիական կրոնական համայնքի, ինչպես նաև ոչ իսլամական այլ համայնքների ներկայացուցիչներն այցելել են բռնազավթված Քարվաճառում գտնվող Դադիվանքի վանական համալիր։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, համայնքի ներկայացուցիչները կրոնական ծեսեր են կատարել վանական համալիրի տարածքում։

Այցը կայացել է Ադրբեջանի ոչ իսլամական կրոնական համայնքների ներկայացուցիչների ուղևորության շրջանակում։