Հնդկական NDTV հեռուստաալիքը ճշտված տվյալներ է հաղորդել Հնդկաստանում Անդհրա-Պրադեշ ուղերթի գնացքի աղետի զոհերի մասին: Ըստ այդմ, զոհվել է 25 մարդ, ավելի քան 40-ը վիրավորվել է:

Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 22-ին, բարձր արագությամբ ընթացող Hampi Express ուղեւորատար գնացքը բախվել է ապրանքատար գնացքի: Բախման արդյունքում էքսպրեսի երկու վագոններ դուրս են եկել գծերից եւ այրվել: Զոհերի մեծ մասը բանվորներ են, ովքեր աշխատանք գտնելու հույսով մեկնում էին Բանգալոր, հաղորդում է հեռուստաալիքը:

Նախնական վարկածով, դժբախտության պատճառը մարդկային գործոնն է եղել: Մեքենավարը, հնարավոր է, շփոթել է մեկ այլ գնացքի համար նախատեսված լուսացույցի նշանը եւ շարունակել ընթացքը: հենց դա էլ հանգեցրել է կայարանում գտնվող բեռնատար գնացքի հետ բախման: