Այն տեղամասերում, որտեղ ԵԽԽՎ դիտորդները ուսումնասիրություն ու դիտորդություն են իրականացրել, դրանց 44 տոկոսում գհրանցվել են ընտրախախտումներ, ինչը խոսում է այն մասին, որ ԵԽԽՎ–ն արձանագրել է ընտրախախոտւմների շատ բարձր մակարդակ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Երկրորդ, մամուլի ազատության մասին խոսելիս, ԵԽԽՎ պատվիրակությունը ընդգծել է Հանրային հեռուստաընկերության և մի շարք լրատվամիջոցների կողմից իշխանամետ թեզերի առաջ մղումը, ինչին մենք ականատես ենք եղել շաբաթ ներ շարունակ նախընտրական փուլում, ընտրությունների օրերին, ինչպես նաև հետընտրական շրջանում։

Երրորդը, ԵԽԽՎ–ն անդրադարձել է կոնկրետ ԲՀԿ–ի շուրջ 60 հազար ձայների անվավեր ճանաչելուն, մադատագողությանը և նշել, որ այն պատճառաբանությունը, որը ԿԸՀ–ն առաջ է բերել, անհիմն է, և չպետք է այսպիսի պատճառներով շուրջ 60 հազար ձայներ փոշիանային»,–ասաց նա։