ԵԽԽՎ զեկույցում պարգևավճարները, դրամաշնորհները որպես հանրային ռեսուրսի չարաշահում է գրված։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսկացության Խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

«Ցավոք սրտի, մենք բազմիցս արձանագրել ենք դեպքեր, որ օրվա իշխանությունը ոչ միայն շեղվել է հստակ իր սահմանադրական առաքելություններից, այլև արվում է գործողություններ, որոնք իրավունքը չունի, և ամփոփիչ եզրակացության ամփոփիչ դրույթներում, այնուամենայնիվ, այդ հարաբերությունների բարիադրացական ֆոնը ընդգծված էր, բայց բնականաբար սրանք գործընկերային հարաբերություններ են, որոնք լինում են երկկողմանի և որպես կանոն սիրում են ազնվություն ու ճշգրտություն։ Եթե սկզբունքներից ու ձևաչափից շեղում է տեղի ունենում, դրանք լավ տեղ չեն տանում, իսկ այդ ֆինանսավորումները, որոնք տրվում են, ես համոզմունք ունեմ, որ ոչ նպատակային են եղել ու մենք մինչ օրս էլ չգիտենք, օրինակ, այդ հիբրիդային ներազդեցությունների դեմ տրված միլիոնավոր դոլարները ինչի վրա ծախսվեցին։

Ես, օրինակ, պահանջում եմ հանրային հաշվետվողականություն։ Հստակ, ինչքան գումար է տրամադրվել Հայաստանի Հանրապետությանը և գործող իշխանությունը ինչ նպատակներով է դա ծախսել։ Մենք ժողովրդավար հասարակություն ենք, և հանրային հաշվետվողականությունը այն գլխավոր տարրերից է, որը պարտավոր է գործող իշխանությունը իրացնել, ու կրկին այս զեկուցում, օրինակ, հենց պարգևավճարները, դրամաշնորհները, հավելյալ աշխատավարձերը, այդ ամենը կրկին որպես վարչական ռեսուրսի և հանրային ռեսուրսի չարաշահում էր։

Հիշենք՝ մենք այն իշխանության մասին ենք խոսում, ովքեր գալով իշխանության այնպիսի պարգևավճարների չափանիշ սահմանեցին, որ կառավարության հերթական նիստերով սկսեցին արդեն չներկայացնել և հանրային հաշվետվողականության օղակից դուրս հանեցին, իսկ սա արդեն լրջագույն խնդիրներից է ու կրկին նահանջել ժողովրդավարական արժեքներից»,– ասել է Մելոյանը։