Ռուսաստանում կայացրել են 2009թ. «Նեւսկի էքսպրեսի» պայթյունի գործով 10 կասկածյալների դատավճիռը, որի արդյունքում 28 մարդ զոհվել, շուրջ 100-ը վիրավորվել էին: Հանցագործներից չորսը դատապարտվել են ցմահ բանտարկության:
Դատավորները գործի բոլոր մասնակիցներին մեղավոր են ճանաչել ահաբեկչության եւ ապօրինի զենքի շրջանառելու մեջ: 4 մեղադրյալներ` Մուրատը, Թաթարխանը, Բեսլան Քարթոեւին եւ Զելեմխան Աուշեւը մեղավոր են ճանաչվել ահաբեկչության եւ զենքի ապօրինի պատրաստման մեջ եւ դատապարտվել են ցմահ բանտարկության:
Մնացած հանցագործները կդատապարտվեն մինչեւ 7 տարվա ազատազրկման, հայտնում է dni.ru-ն:
«Նեւսկի էքսպրեսի» ճանապարհին կատարված ահաբեկչությունը, որը Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ երթուղին էր իրականացնում, տեղի էր ունեցել 2009 թվականի նոյեմբերի 27-ին: №166 ճեպընթացը ահաբեկչության էր ենթարկվել Նովգորոդի եւ Տվերի սահմանին: Վթարի զոհ էր դարձել 28 մարդ, ավելի քան 90-ը վիրավորվել էր:
Հատուկ գործողության ընթացքում 2010 թվականի մարտի 2-ին ինգուշական Էկաժեւո գյուղում ոչնչացվել էին 8 մարդ, որոնք կասկածվում էին ահաբեկչության հանցակցության մեջ: Ուժայինները եւս 10 մարդու էին ձերբակալել` Զելեմխան Աուշեւին եւ եւս 9 հոգու` Քարթոեւ ազգանունով: Եւս 6 Քարթոեւներ մեղադրվում են ահաբեկչության, հանցագործության եւ զենքի ապօրինի շրջանառության մեջ:




























