Յարոսլավլի մարզի Կուբրինսկ գյուղում գտնվողհրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել։ Ողբերգության մասին, հղում անելով աղբյուրին, գրում է REN TV-ն։

Հեռուստաալիքի զրուցակցի պատմելով՝ փրկարարները շարունակում են որոնել ևս չորս մարդու։

Ավելի վաղ օպերատիվ ծառայություններից հայտնել էին, որ պահեստի յոթ աշխատակիցներ, որտեղ հրդեհ և պայթյուն էր տեղի ունեցել, կապի դուրս չեն գալիս։

Ձեռնարկությունում հրդեհի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 28-ի երեկոյան։ Տեղի բնակիչները ևս հայտնել էին պայթյունի մասին։ Սկզբում հաղորդվում էր հինգ զոհի և մեկ տուժած կնոջ մասին, որը ոտքի վնասվածք էր ստացել։ Նախնական տվյալներով՝ հրդեհի և պայթյունի պատճառ կարող էր լինել կարճ միացումը։