Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով սահմանվել է ՌԴ Զինված ուժերի նոր հաստիքային թվաքանակը՝ 2 441 630 մարդ, որոնց թվում՝ 1 550 500 զինծառայող։
2026 թվականի հունիսի 12-ի նախորդ հրամանագրի համեմատ հաստիքային թվաքանակն ավելացվել է 42 500 մարդով, որից՝ զինծառայողների թիվը՝ 40 500-ով, հայտնում է «Վեդոմոստի»-ն։
Կառավարությանը հանձնարարվել է դաշնային բյուջեում նախատեսել հրամանագրի կատարման համար անհրաժեշտ միջոցները։ Զինված ուժերի թվաքանակի մասին նախորդ հրամանագիրը ճանաչվել է ուժը կորցրած։
Ավելի վաղ՝ հունիսի 12-ին, Պուտինը ՌԴ ԶՈւ հաստիքային թվաքանակը սահմանել էր 2 399 130 մարդու մակարդակով, որոնցից 1 510 000-ը՝ զինծառայողներ։
Հունիսի 12-ին Հատուկ ռազմական գործողության մասնակիցների հետ հանդիպմանը Պուտինը նաև հայտարարել էր, որ հատուկ ռազմական գործողության գոտում ռուսական խմբավորման թվաքանակը գերազանցում է 700 000-ը։





























