ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի փոխտնօրեն Էնդրյու Բեյլին հայտարարել է հրաժարականի մասին։ Իր որոշման մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։

«Մեծ հպարտությամբ այն ամենի համար, ինչ մեզ հաջողվել է իրականացնել, հայտարարում եմ, որ հեռանում եմ իմ պաշտոնից՝ Միսուրիում գտնվող ընտանիքիս մոտ վերադառնալու համար»,- գրել է Բեյլին։

Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ ՀԴԲ-ի տնօրեն Քեշ Պատելը կշարունակի գերատեսչության բարեփոխումը, բռնի հանցավորության դեմ պայքարը, երկրի պաշտպանությունը և կազմակերպական հաշվետվողականության բարձրացումը։

Ինչպես նշում է The Washington Post-ը, Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո Բեյլին դիտարկվում էր որպես ՀԴԲ-ի տնօրենի կամ Արդարադատության նախարարության ղեկավարի պաշտոնի հնարավոր թեկնածուներից մեկը։

Միաժամանակ, պարբերականը նշում է, որ Բեյլիի բյուրոյում աշխատանքի ընթացքում ՀԴԲ-ն բախվել է փորձառու աշխատակիցների զանգվածային ազատումների և տեղափոխությունների լայնածավալ ալիքի։

Բեյլին ՀԴԲ-ի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2025 թվականի փետրվարից։