Յարոսլավլի մարզում պետարդների արտադրամասում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից։

Հաղորդվում է նաև մեկ տուժածի մասին։ Փրկարարները հրդեհից հետո շարունակում են ձեռնարկությունում մի քանի մարդու որոնումները։ Հրդեհն ամբողջությամբ մարվել է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շրջանում արտակարգ իրավիճակի տարածաշրջանային ռեժիմ է սահմանվել, ինչպես նաև ժամանակավոր տեղավորման կետեր են բացվել։ Յարոսլավլի մարզում սեպտեմբերի 30-ը հայտարարվել է զոհվածների սգո օր։