Ամերիկյան հրթիռների պաշարները Իրանի հետ պատերազմի հետնապատկերին զգալիորեն կրճատվել են։ Դրա մասին գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, սպառել է առկա Tomahawk հրթիռների մոտ կեսը և Patriot հրթիռային համալիրների շուրջ երկու երրորդը։ Պաշարների վերականգնումը, ինչպես նշում է պարբերականը, կարող է տևել մի քանի տարի։

Նման պայմաններում Պենտագոնը ձգտում է արագացնել հրթիռների արտադրությունը և համալրել զինանոցները։ Ամերիկյան պաշտպանական ընկերություններն արդեն սկսել են մեծացնել սպառազինության արտադրությունը, սակայն, Wall Street Journal-ի գնահատմամբ, արտադրության տեմպերի աճը զգալի ժամանակ է պահանջելու։

Միաժամանակ միջազգային միջնորդները փորձում են Իրանից միջուկային ծրագրի հարցում հասնել զիջումների, որոնք հնարավորություն կտան վերսկսել բանակցություններն ԱՄՆ-ի հետ։ Դիվանագիտական ջանքերն ակտիվացել են, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Թեհրանի՝ յոթօրյա հրադադարի առաջարկը։