ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 28-ին Օվալաձև աշխատասենյակում հայտարարել է, որ Վաշինգտոնը լավ գաղափար է համարում ամերիկյան սպառազինության վաճառքը Չինաստանին, սակայն նման առաջարկներ Պեկինին չի արել։
ՉԺՀ-ում ԱՄՆ դեսպան Դևիդ Փերդյուն Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդը ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին հարցրել է՝ արդյոք նա երբևէ կցանկանա ձեռք բերել ամերիկյան սպառազինություն։
Թրամփին խնդրել են մեկնաբանել այդ հայտարարությունը։
«Նման բան նախկինում երբեք չէի լսել։ <...> մենք իսկապես տեխնիկա ավելի լավ ենք արտադրում, քան նրանք (ՉԺՀ-ում), այնպես որ, գուցե, դա վատ գաղափար չէ։ Բայց մենք դա չենք քննարկել», — պատասխանել է ամերիկացի առաջնորդը։





























