Mesabi Metallics ընկերությունը Այովա նահանգում կկառուցի խոշոր պողպատաձուլական գործարան, երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այսօր ուրախությամբ հայտնում եմ, որ Mesabi Metallics-ը կզբաղվի գեղեցիկ Այովա նահանգում ամերիկյան ողջ պատմության ընթացքում ամենամեծ պողպատաձուլական գործարանի կառուցմամբ», - ասել է Թրամփը Սպիտակ տանը։
Նրա խոսքով՝ գործարանի համար երկաթի հանքը կարդյունահանեն և կմշակեն ԱՄՆ-ում։
«Այժմ բոլորը գործարաններ են կառուցում մեր երկրում, որովհետև հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն մաքսատուրքեր վճարել», - հավելել է ամերիկացի նախագահը։





























