ՀՀ ԱԺ նախագահ ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել, ըստ որի, ԱԺ 5 պատգամավորներ կմեկնեն ԱՄՆ (Վաշինգտոն և Մանչեսթեր)։
Կարգադրության մեջ ասվում է, որ նրանք այնտեղ կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից կազմակերպվող «Օրենսդիր մարմնի դերը Միացյալ Նահանգներում» խորագրով «Բաց աշխարհ» ծրագրին։
Հիշյալ 5 պատգամավորներից 4–ը ՔՊ–ից են (Թագուհի Ղազարյան, Նոնա Հովհաննիսյան, Վլադիմիր Խաչատրյան, Միքայել Խաչատրյան), իսկ մեկը՝ «Ուժեղ Հայաստան»–ից (Լենա Մաթևոսյան):
Գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:





























