Հոկտեմբերի 5-ին Վաղարշապատում կայանալիք ավագանու նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին շնորհել Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում, գրում է «Հրապարակը»։
«Հատկանշական է, որ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը համարվում է իշխանության հետ սերտ հարաբերություններ ունեցող հոգևորականներից մեկը և ինչպես ընդունված է ասել`10 տիրադավերից մեկն է։
Նախաձեռնությունը ուշագրավ է հատկապես այն ֆոնին, որ իշխանության և Հայ Առաքելական եկեղեցու, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև հակասությունները վերջին շրջանում ոչ միայն չեն թուլանում, այլև հասել են իրավական ու դատական գործընթացների։
Շատերի կարծիքով ` իշխանության այս քայլը դիտարկվում է նաև որպես Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի համար որոշակի «հող նախապատրաստելու» գործընթաց, ինչը կարող է հետագայում ավելի մեծ գործընթացի մաս լինել՝ ընդհուպ նրան որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի հնարավոր թեկնածու առաջադրելու համար»,– գրել է կայքը։





























