Ամերիկյան Միչիգան նահանգում փոքրահասակ երեխան լիցքավորված ատրճանակ է տարել մանկապարտեզ և այն հանել պայուսակից, ինչից հետո իրավապահները ձերբակալել են նրա ծնողներից մեկին, հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։
«Երկուշաբթի օրը Միչիգանի հարավ-արևելքում գտնվող մանկապարտեզում երեխան պայուսակից հանել է լիցքավորված ատրճանակը․․․ ծնողներից մեկը, որը ոստիկանության աշխատակից է, կալանավորվել է», — գրում է գործակալությունը։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, ընդ որում՝ մանկապարտեզ բերված ատրճանակը ծառայողական չի եղել։
Ոստիկանությունում հայտարարել են, որ տեղի ունեցածը դիտավորություն չեն համարում՝ ընդգծելով, որ աշխատակիցները պետք է վստահ լինեն, որ իրենց զենքը չի կարող հայտնվել որևէ այլ մարդու ձեռքում։ Հնարավոր դժբախտ պատահարը կանխելուն օգնել է դաստիարակի ուշադրությունը, որը ժամանակին է նկատել զենքը։
Ոստիկանությունից հավելել են, որ մանկապարտեզի պահպանությունը կուժեղացվի, իսկ երեխաների պայուսակները կենթարկվեն զննման։





























