Հունիսյան ֆյուչերսների արժեքն ամերիկյան թեթեւ նավթի WTI (Light Sweet Crude Oil) տեսակի համար 14.48-ի դրությամբ նվազել է մինչեւ 0,57 դոլարով, կամ 0,62%-ով. 92,00 դոլար մեկ բարելի համար: Հունիսյան ֆյուչերսների արժեքը հյուսիսամերիկյան Brent նավթային խառնուրդի տեսակի համար կրճատվել է մինչեւ 0,48 դոլարով, կամ 0,44%-ով` մինչեւ 108,33 դոլար մեկ բարելի համար, հայտնում է «Փրայմը»:
Ավելի վաղ` մայիսի 22-ին, ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիո Ամանոն հայտնել էր, որ Իրանը եւ ԱԷՄԳ-ն մոտ ժամանակներս համաձայնություն կստորագրեն իրանական ատոմային օբյեկտներում ստուգումներ անցկացնելու համար:
Թեհրանի եւ «վեցյակի» ներկայացուցիչների բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա Բաղդադում` մայիսի 23-ին:
Մինչդեռ, ԱՄՆ-ի սենատը հավանություն է տվել Իրանի նավթային հատվածի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթին:




























