Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուլյանովսկի նահանգապետ Ալեքսեյ Ռուսկիխի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրենց երկրում առանձնակի ակնածանքով են վերաբերվում Վլադիմիր Լենինի հիշատակին։
Ինչպես հայտնում է «ԲելՏԱ» գործակալությունը, Բելառուսի ղեկավարն անդրադարձել է երկու երկրների պատմական ընդհանրություններին՝ մասնավորապես խորհրդային շրջանին և ԽՍՀՄ հիմնադիր Վլադիմիր Լենինին (Ուլյանով), ում պատվին էլ անվանակոչվել է ՌԴ Ուլյանովսկի մարզը։
«Այնուամենայնիվ, որպես հին դպրոցի մարդ, ես հավատարիմ եմ այն մոտեցմանը, որ մեր պետության առաջնորդը Վլադիմիր Իլյիչ Ուլյանովն էր։ Չնայած բոլոր թերություններին ու սխալներին (իսկ Բելառուսն ունի դժգոհելու պատճառներ նրա գործունեության սկզբնական շրջանից), մենք մեծ հարգանքով ու ակնածանքով ենք վերաբերվում այդ գործչին», — պարզաբանել է Լուկաշենկոն։





























