Այսօր՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։
Նախնական տվյալներով՝ կա 3 զոհ։
NEWS.am-ի տեղեկություններով՝ երեք մահացածներից մեկը հայ է, երկուսն՝ Իրանի քաղաքացի։ Նրանց մարմինները տարածքից դեռևս չեն հեռացրել։
Դեպքի վայրում են շտապօգնության բրիգադը, Քննչական կոմիտեի աշխատակիցները, փրկարարները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ աշտարակային կռունկն է ընկել ապամոտաժման ընթացքում։











