Դոնալդ Թրամփը բավականին զարմացել է ՄԵծ Բրիտանիայի իշխանությունների քայլերից։ Բրիտանացի իրավապահները գրավի դիմաց ազատ են արձակել ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող Fairford ավիաբազայի մոտ կասկածելի գործողությունների համար ձերբակալված հինգ տղամարդկանց։ Այս մասին տեղեկացնում է NBC News-ը։

«Ինձ համար տարօրինակ էր նրանց բաց թողնելու որոշումը», — նշել է Թրամփը՝ ընդգծելով, որ ինքն անձամբ նման քայլի չէր գնա։

Նա հավելել է նաև, որ ամերիկյան ու բրիտանական իրավապահները սերտորեն համագործակցում են միջադեպի քննության շրջանակում։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական ոստիկանությունը հինգ կասկածյալ էր կալանավորել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից շահագործվող ռազմաբազայի հարևանությամբ նկատված կասկածելի շարժի պատճառով։ Ավելի ուշ, քննությանն ընդառաջ, նրանց խափանման միջոցը փոխվել էր գրավի։