Այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Երևանի շինհրապարակներից մեկում վերամբարձ կռունկի ընկնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։
«Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու (3 դրվագ) դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- NEWS.am—ին հայտնեցին ՔԿ–ից։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։
Նախնական տվյալներով՝ կա 3 զոհ։
NEWS.am-ի տեղեկություններով՝ երեք մահացածներից մեկը հայ է, երկուսն՝ Իրանի քաղաքացի։ Նրանց մարմինները տարածքից դեռևս չեն հեռացրել։
Դեպքի վայրում են շտապօգնության բրիգադը, Քննչական կոմիտեի աշխատակիցները, փրկարարները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ աշտարակային կռունկն է ընկել ապամոտաժման ընթացքում։




























