Եգիպտոսում 5 ոստիկաններ, որոնք մասնակցել էին նախորդ  տարվա ցույցերը  ցրելու գործողություններին, դատապարտվել են 10 տարվա ազատազրկման:

Երկու այլ ոստիկաններ մեկ տարի պայմանական են ստացել, այն ժամանակ, երբ մյուս 10-ը լիովին արդարացվել են, հայտնում է BBC-ն:

Տվյալ դատավճիռը Եգիպտոսի պատմության մեջ ոստիկանության ներկայացուցիչների առաջին դատապարտումն է, որոնց իրավապահները մեղադրել են անցյալ տարի արաբական գարնան ընթացքում ցուցարարների սպանության մեջ:

Այն ժամանակ միայն հակակառավարական ելույթների առաջին երկու օրերին զոհվել էին ավելի քան 5 ցուցարար, եւս 17-ը լուրջ վնասվածքներ էին ստացել: