Քննչական կոմիտեից NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3.833 անձ, որոնցից 3.755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայողներ, 19-ը՝ քաղաքացիական անձինք։
Սակայն Քննչական կոմիտեն հրաժարվել է տրամադրել անհետ կորածների, զոհվածների անվանացանկը, ծննդյան ամսաթիվը, ինչպես նաև ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող մարմինների և նույնականցված մարմինների քանակը՝ նշելով, որ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ հարցադրումների բովանդակությանը վերաբերելի այլ տեղեկատվության տրամադրումը մերժվում է։




























