Ձերբակալվել է թատերագիր, դերասան, սցենարիստ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա գրել է, որ նիստը նշանակվել է ժամը 20:30-ին Շենգավիթի դատարանում (Պանթեոնի հարևանությամբ)։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ձերբակալել է Վահրամ Սահակյանին՝ ֆեյսբուքյան գրառման համար։ Ըստ ՔԿ-ի՝ նա ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում: