«Արարատցեմենտի» 30 տարվա աշխատակից Ռոզա Խաչատրյանին ազատել են աշատանքից ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ աշխատավարձերի բարձրացման մասին եթերը հավանելու և իր էջով տարածելու համար։ NEWS.am-ի հետ զրույցում Ռոզա Խաչատրյանը մանրամասնել է, որ ընկերության աշխատակիցների հիմնական դժգոհությունը միշտ եղել է ցածր աշխատավարձերը։

«Օգտատեր Մախսուդյան Ալինան ուղիղ եթեր է անում, երբեք որևէ գրառում չեմ արել ու մեկնաբանություն չեմ արել։ Այդ օգտատերի եթերում երբ խոսվում էր աշխատավարձերից ես պատահական լայքել ու տարածել եմ։ Հաջորդ օրը արտադրամասի պետն ինձ զանգել և ասել է՝ քեզ գրասենյակ են կանչում։ Մի տղա էր հետն էլ ևս մի հոգի էր, անունն էլ Տաճատ էր, ինձ շատ խիստ ասաց՝ դուք ձեր աշխատանքից գո՞հ եք, ասացի՝ իմ աշխատանքը սա է, գոհ լինեմ չլինեմ սա է, ինձ ասաց՝ մի հատ այդ պայուսակդ տար ու դիր այն սեղանի վրա, ոտքերս ու ձեռքերս դողում էին, անձայն տարա ու դրեցի այնտեղ, թուղթն ու գրիչը շպրտեց սեղանին ու ասաց՝ դուք ստահոդ լուրեր եք տարածում գործարանի հասցեին, որը վարկաբեկում է մեր գործարանի բարի համբավը, դիմումը գրեք, մեզ ձեր նման աշխատող պետք չի, ինձ հարձակողական էր, քիչ էր մնում ինձ խեղդեր, ես ասացի՝ բացառվում է, որ ես դիմում գրեմ, ես 30 տարվա աշխատող եմ, ո՞նց եք ինձ ասում, որ ես դիմում գրեմ։ Ինձ ծանուցում տվեցին որ ստորագրեմ, ես առանց կարդալու ստորագրեցի ու դուրս եկա։ Ես ասում եմ՝ եթե խնդիրն այդ լայքելն է կարող եմ հենց հիմա հանել, բա դուք բացատրագիր կգրեք, ասացի՝ խնդիր չկա, կգրեմ, ասաց՝ մի հատ ա4 ֆորմատի թուղթ վերցրու, դրա վրա գրիր, ես գիտեմ, որ բացատրագիրը բավականին լուր փաստաթուղթ է։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ, շաբաթ երեկոյան զանգում է արտադրամասի պետին և ասում՝ ինքն ազատված է աշխատանքից, ասա, որ չգա»,- պատմել է Ռոզա Խաչատրյանը։

Արդեն նածկին աշխատակիցը դիմել է տարբեր պատկան մարմիններին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին ու Գևորգ Պապոյանին. «Պարոն վարչապետ, դուք ոչ թե ազատագրել եք Արարատցեմենտը, այլ տեռորիստներ եք ուղարկել։ Շատերին են հանել աշխատանքից, մարդկանց մեծ մասին վախեցրել են, մարդկանց վրա են հարձակվում, սեփական փորձից եմ ես հիմա ասում։ Ես ձայնս չեմ կտրելու, չեմ նստելու տեղս. Ծառուկյանը գոնե բիզնեսներ էր բացել, գործարար էր, բա դո՞ւք ինչ եք արել»։