Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։35-ի սահմաններում Գայի պողոտայում, «Մեգա Մոլ»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Տիգրան Խ․-ի վարած «Tesla» մակնիշի և 39-ամյա Աղասի Ղազարյանի վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է 49-ամյա Արամ Ս․-ի վարած, կայանված վիճակում գտնվող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Աղասի Ղազարյանի անչափահաս ուղևորը տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և անչափահաս վիրավորի ինքնությունը:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Աղասի Ղազարյանը ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարն է։



























