ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքելու հնարավորությունը պահպանվում է, եթե երկրի ղեկավարությունը կատարի ԱՄՆ-ի առաջ ստանձնած պարտավորությունները։

Լրագրող Վինս Կոլյանեզեին տված հարցազրույցում Վենսը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հասկացրել է․ «գոյություն ունի մի տիեզերք, որտեղ մենք կարող ենք գործարք կնքել Իրանի հետ», սակայն դրա համար Թեհրանը պետք է փոխի իր վարքագիծը։

«Դա պահանջում է, որ իրանցիները կատարեն իրենց պարտավորությունները ԱՄՆ-ի առաջ»,- ասել է Վենսը։

Ըստ նրա՝ առաջիկա մի քանի ամիսներին հենց այս սկզբունքն է որոշելու Վաշինգտոնի մոտեցումը Իրանի նկատմամբ․ ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել, սակայն առաջին հերթին գնահատելու է Թեհրանի կոնկրետ գործողությունները, ոչ թե նրա հայտարարությունները։

«Բանակցություններ՝ բայց միայն գործողությունների, ոչ թե խոսքերի շուրջ», — ընդգծել է փոխնախագահը։

Այսպիսով, Վենսը ակնարկել է, որ Վաշինգտոնը չի բացառում Իրանի հետ դիվանագիտական համաձայնության հնարավորությունը, սակայն այդ հնարավորությունը կապում է Թեհրանի կողմից իր պարտավորությունների կատարման և գործնական քայլերի, ոչ թե պայմանավորվածությունների պատրաստակամության մասին հայտարարությունների հետ։