ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը և Կորեայի Աշխատավորական կուսակցության ԿԿ բաժնի վարիչ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ երկիրը որևէ առնչություն չունի Կորեայի Հանրապետության հետ սահմանին գտնվող ապառազմականացված գոտում (ԱԳ) ենթադրաբար ականների պայթյունի հետ։

«Վերջին շրջանում Կորեայի Հանրապետության ռազմական ավազակները հերթական սադրանքն են իրականացրել՝ հրապարակելով «քննության արդյունքները»՝ կապված հարավային սահմանի շրջանում տեղի ունեցած ականի պայթյունի հետ։ Իհարկե, նման ֆարսում նոր բան չկա», — Կիմ Յո Չժոնի խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

Նրա խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում ԿԺԴՀ-ի զինվորականների կողմից սահմանամերձ գոտում արգելապատնեշների կառուցումը Փհենյանի ինքնիշխան իրավունքն է և որևէ ռազմական նպատակ չի հետապնդում։ Կիմ Յո Չժոնը նաև նախազգուշացրել է, որ եթե հարավկորեական զորքերը կրակ բացեն ԿԺԴՀ-ի այն զինծառայողների ուղղությամբ, որոնք զբաղված են արգելապատնեշների կառուցմամբ, ապա կողմը կհարվածի ի պատասխան։