ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 29-ին հայտարարել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ փոխադարձ համակրանքի մասին։

«Այդպես ստացվեց, որ նա իմ ընկերն է՝ Կիմ Չեն Ընը։ Նա իմ ընկերն է։ Նրան դուր է գալիս Թրամփը։ Շատ այլ մարդիկ նրան դուր չեն գալիս։ Ես, թերևս, ամբողջ աշխարհում միակ մարդն եմ, որին նա համակրում է, և նա ինձ նույնպես դուր է գալիս», — ասել է Թրամփը լրագրողներին։

Քաղաքական գործիչը ընդգծել է Կիմ Չեն Ընի հետ իր հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։