ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է «Ապրելու արվեստ» միջազգային շարժման հիմնադիր Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկարի հետ։ Այս մասին դեսպանը հայտնել է սոցցանցի իր էջում։
«Պատիվ ունեցա հանդիպելու աշխարհահռչակ հոգևոր առաջնորդ, հումանիստ և խաղաղության ջատագով, «Ապրելու արվեստ» (Art of Living) միջազգային շարժման հիմնադիր Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկարին և զրուցելու խաղաղության մասին նրա ուսմունքի շուրջ։
Խոսեցինք նաև ներքին խաղաղության և երկխոսության կարևորության մասին՝ տարաձայնությունները հաղթահարելու և խաղաղություն կառուցելու ճանապարհին։
Շնորհակալ եմ իմաստուն և ոգեշնչող զրույցի համար», ասվում է գրառման մեջ։





























