ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճգնաժամային խորհրդակցություն է անցկացրել իր խորհրդականների հետ՝ քննարկելով երկրից դիզելային վառելիքի արտահանումն արգելելու կամ վառելիքային ճգնաժամը զպելուն ուղղված այլ քայլեր ձեռնարկելու նպատակահարմարությունը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Financial Times պարբերականը։

«Թրամփը ճգնաժամային բանակցություններ է վարել խորհրդականների հետ այն հարցի շուրջ, թե արդյոք արժե արգելք դնել դիզելային վառելիքի արտահանման վրա, թե այլ միջոցներ ձեռնարկել վառելիքային ճգնաժամը մեղմելու համար․․․ Խորհրդականները նախագահին ներկայացրել են տարբերակներ, որոնք ներառում են դիզելային վառելիքի միջազգային վաճառքի սահմանափակումները, իսկ վարչակազմի պաշտոնյաները տեղեկացրել են արտասահմանյան դաշնակիցներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, մատակարարումների հնարավոր ընդհատումների մասին», — նշում է պարբերականը։

Սպիտակ տան ներկայացուցիչը թերթին հայտնել է, որ Թրամփն ուսումնասիրում է երկրում գները նվազեցնելու բոլոր հնարավոր տարբերակները, և որ վերջնական որոշում դեռևս կայացված չէ։