Աշխարհում հաղորդակցման խոշորագույն սարքավորումներից մեկը` չինական ZTE ընկերությունը պաշտոնապես ընդունել է բացթողումը, որը կարող է օգտագործվել չարագործների կողմից ամերիկյան շուկա մատակարարվող ZTE սմարթֆոնների որոշ տեսակներին վերահսկելու համար:
Ինչպես Reuters-ին հղում անելով հաղորդում է NEWSru.com-ը, նախորդ շաբաթ ԱՄՆ-ում վաճառվող ZTE Score M եւ ZTE Skate Android սմարթֆոնների մի քանի տեսակներում հայտնաբերվել էր «բեքդոր» (backdoor)` ծրագրային ապահովման համակարգում հատուկ թողնված «անցք», որի օգնությամբ կարելի է լիովին վերահսկել սարքը: Խոցելիության մասին հայտնել էին pastebin բլոգի անանուն մասնակիցները, որը հաքերներն օգտագործում են հաջող հարձակումների արդյունքների մասին հրապարակումների համար:
Սարք նեթափանցելու իրավունք ստանալու համար անհրաժեշտ է գաղտնաբառը մուտքագրել, որը կարելի է ստանալ սարքի հետ անմիջական կապի միջոցով, կամ էլ ալգորիթմով, որն ընթացիկ պահին հայտնի է միայն ծրագրավորողներին: Այլ կերպ ասած, ցանկացած ոք, ով ունի գաղտնաբառը, կարող է հեռակա վերահսկել սմարթֆոնը, նշում է «ՌԻԱ Նովոստին»:




























