ՄԱԿ-ի հրամանատարությունը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև կնքված զինադադարի համաձայնագրի խախտում է համարում սեպտեմբերի 21-ին ապառազմականացված գոտում տեղի ունեցած ականների պայթյունները։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։

Սեպտեմբերի 21-ին ապառազմականացված գոտում, ենթադրաբար, ականների երկու պայթյունի հետևանքով երեք մարդ է վիրավորվել։ Ականատեսների վկայությամբ՝ նույն տարածքում ևս մեկ չպայթած ական կա։

«Քննության արդյունքների հիման վրա ՄԱԿ-ի հրամանատարությունը հանգել է այն եզրակացության, որ տեղի է ունեցել զինադադարի համաձայնագրի խախտում։ Հրամանատարությունն ընթացք է տալիս այս խախտմանը համաձայնագրով սահմանված մեխանիզմների միջոցով», — գործակալությունը մեջբերում է հրամանատարության տարածած հայտարարությունը։