Ֆրանսիայի արդարադատության նոր նախարարի այցի ժամանակ բանտից դատապարտյալ է փախել: Կրիստեն Տոբիրան ժամանել է Ֆլերի-Մերոժի բանտ` դիտելու բասկետբոլային խաղը, որ ընթանում էր դատապարտյալների եւ պահնորդների միջեւ: Մինչեւ բոլորը մրցում էին կամ դիտում խաղը, 22-ամյա դատապարտյալը փախուստի է դիմել: Առայժմ հայտնի չէ, թե որն է փախուստի պատճառով:
Ինչպես նշում է Europe 1 ռադիոկայանը, դատապարտյալի փախուստի մասին հայտնի է դարձել միայն խաղից հետո, երբ նա չի ներկայացել անվանականչին:
Հայտնի է, որ հանցագործը, ազգությամբ վրացի, պահվում էր գողության եւ գողացված ունեցվածք պահելու համար: Նա պետք է ազատվեր 2013թ. ամռանը, գրում է Lenta.ru-ն:
Կրիստեն Տոբիրան պաշտոնը ստանձնել է Ֆրանսիայի նախագահի ընտրություններում Ֆրանսուա Օլանդի հաղթանակից հետո:




























