Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցություններ է անցկացնում ԱՄԷ-ից Իսրայել ուղևորվող Flydubai ընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի առնչությամբ։ Այս մասին հայտնում է i24News հեռուստաալիքը։

Չորեքշաբթի օրը իսրայելական Kan պետական հեռարձակող ընկերությունը տեղեկացրել էր, որ ԱՄԷ-ից Իսրայել թռչող Flydubai-ի չվերթը առավոտյան հնարավոր առևանգման ազդանշան է տվել, ինչից հետո անհետացել է ռադարների էկրաններից։

«Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցություններ է անցկացնում», — ասված է հեռուստաալիքի X սոցիալական ցանցի էջում արված հրապարակման մեջ։